Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
Փորձաքննությունների ազգային բյուրոյում տեղի ունեցավ հերթական գիտագործնական սեմինարը
Սույն թվականի հունիսի 19-ին Փորձաքննությունների ազգային բյուրոյի դահլիճում տեղի ունեցավ հերթական միջգերատեսչական սեմինարը, որին մասնակցում էին Փորձաքննությունների ազգային բյուրոյի ֆիզիկաքիմիական հետազոտություններ կատարող փորձագիտական ստորաբաժանումների, ինչպես նաև «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի և ՀՀ ոստիկանութան փորձաքրեագիտական վարչության աշխատակիցները։ Սեմինարը վարում էր ամերիկյան LECO կորպորացիայի ներկայացուցիչ, եվրոպական կենտրոնական լաբորատորիայի ղեկավար Տոմաշ Կովալչուկը։
LECO կորպորացիան հանդիսանում է անալիտիկ սարքավուրումների ոլորտում առաջատար կազմակերպություններից մեկը, արտադրելով բարձր տեխնոլոգիական լաբորատոր սարքավորումների լայն տեսականի, ներառյալ՝ էլեմենտային անալիզատորներ օրգանական և անօրգանական նյութերի համար, սպեկտրոմետրեր, թերմոգրավիմետրիկ անալիզատորներ, մետաղագրական համալիրներ և այլն։ Առաջարկում է ինովացիոն լուծումներ քրոմատոգրաֆիական և մասս-սպեկտրոմետրիայի խնդիրների համար։ Կորպորացիայի արտադրանքը համապատասխանում է պատվիրատուների կողմից ներկայացվող ամենախիստ պահանջներին և պահանջմունքներին։
Տոմաշ Կովալչուկի կողմից սեմինարի մասնակիցներին մանրամասնորեն ներկայացվեցին իրենց կողմից արտադրվող վերջին ժամանակակից սարքավորումների՝ Pegasus GC-HRT և Pegasus HT ժամանակաթռիչք մասս-սպեկտրոմետրերի, ինչպես նաև Pegasus 4D բարձր կետայնության ժամանակաթռիչք մասս-սպեկտրոմետրի տեխնիկական տվյալները։ Ներկայացվեց դրանց համեմատությունը ներկայումս շուկայում վաճառքի մեջ գտնվող այլ առաջատար ֆիրմաների կողմից արտադրվող նմանատիպ սարքավորումների տեխնիկական տվյալների հետ։ Ցուցադրվեցին սարքավորումների աշխատանքն ապահովող ծրագրային ապահովման յուրահատկությունները և լրացուցիչ սարքավորումների հնարավորությունները։
Ելույթներից հետո տեղի ունեցան քննարկումներ, մասնակիցների կողմից տրվեցին բազմաբնույթ հարցեր:
Ամփոփիչ խոսքում բյուրոյի տնօրենի տեղակալ Պ.Ոսկանյանը իր շնորհակալությունը հայտնեց LECO կորպորացիայի ներկայացուցչին անցկացված բովանդակալից սեմինարի համար, մասնավորապես նշելով, որ ներկայացված տեղեկատվությունը փորձագիտական կազմակերպությունների համար կարևոր դեր կունենա առկա սարքավորումային բազաների հետագա վերազինման գործընթացում:
28 Դեկտեմբեր 2016